Ադրբեջանի ԱԳՆ–ն կարծիք է հայտնել Արցախ այցելած ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալլոնեի և Թուլսի Գեբրդինի հասցեին, փոխանցում է News.am-ը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության պետ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ ԱԳՆ–ն ստուգումներ է իրականացնում, որի արդյունքում նրանց նկատմամբ համապատասխան քայլեր կձեռնարկվեն։
Հայտարարության մեջ կոնգրեսականների մասին նշված է հետևյալը. «Վերոնշյալ անձինք, որոնք ԱՄՆ Կոնգրեսի անդամներ են ներկայացել»։