ԱԳՆ. Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից ՀՀ քաղաքացիներ չեն տուժել
Ըստ Մեքսիկայում ՀՀ դեսպանության նախնական տվյալների, Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը: