Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին «արհամարհական, աբսուրդ և ատելությամբ լի հռետորություն է» որակել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ-ում, հայտնում է «Ազատությունը»:
Ռոհանին հակադարձել է այն խոսքերին, թե Իրանում «մարդասպանական ռեժիմ է», և «Իրանը հարվածի տակ է դնում խաղաղությունը Մերձավոր Արևելքում»՝ նշելով, որ իր երկիրը խաղաղասեր է արդեն նրանով, որ արդիականացման ճանապարհն է ընտրել և հին կայսրությունը վերականգնելու մտադրություն չունի:
Հասան Ռոհանին նաև ընդգծել է, որ Իրանն արդեն գրավել է աշխարհն իր պոեզիայով և մշակույթով: