ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Անկախության տոնի կապակցությամբ։
Շնորհավորական հեռագրում ՌԴ նախագահը նշել է, որ ընթացիկ տարում Ռուսաստանը և Հայաստանը 2 կարևոր բան ունեն նշելու՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը, տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից։
ՌԴ նախագահը բարձր է գնահատել երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ գրանցած հաջողությունները և ԵՏՄ–ի, ՀԱՊԿ–ի և ԱՊՀ–ի շրջանակներում հայ–ռուսական արդյունավետ համագործակցությունը։
Վ․ Պուտինը վստահություն է հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հետագա խորացման հարցում՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ապահովման համար։