Բոլոր կողմերը լիովին կատարում են իրենց պարտավորությունները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի վերանայման կարիք չկա։ Այս մասին հայտարարել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
ՄԱԿ ԳԱ շրջանակներում տեղի է ունեցել Իրանի և «վեցյակի» հանդիպում՝ ՌԴ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և Գերմանիա։
«Համաձայնագիրն արդյունքներ է տալիս։ Դա նշանակում է, որ փաստաթուղթը վերանայելու կարիք չկա»,- ընդգծել է Մոգերինին հանդիպման արդյունքում։ Նա նաև հավելել է, որ քննարկման ընթացքում բոլորը համաձայնել են, որ համաձայնագիրը բոլոր կողմերը լիարժեք կատարում են։