Apple Inc ընկերությունը խոստովանել է, որ նոր Apple Watch-ը լուրջ խնդիր ունի։ Այն կապված է առանց iPhone-ի հեռախոսազանգեր կատարելու և տվյալների հասանելիությունն ապահովելու հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Այս գործառույթները, սակայն, նոր «խելացի» ժամացույցի հիմնական առավելությունն են, որոնք ներկայացվել են, որպես զգալի առաջընթաց։ Իսկզբանե ոլորտի մի շարք վերլուծաբաններ թերահավատորեն էին վերաբերվել նորարարությանը՝ նշելով, որ Wi-Fi-ի հետ կապված խափանումներն օգտատերերի համար լուրջ խնդիրներ կառաջացնեն:
Ի տարբերություն նախորդ մոդելների՝ Watch Series 3 ժամացույցում ներդրված է կապի բջջային ցանց: Սակայն Apple-ի ներկայացուցիչները ընդունել են, որ նորույթը կարող է խնդիրների բախվել, օրինակ, հյուրանոցներում կամ սրճարաններում Wi-Fi-ի բաց ցանցերին միանալու փորձի ժամանակ:
Apple-ի խոսնակ Էմի Բեսիթը հայտնել է, որ ընկերությունն այժմ աշխատում է թերությունը վերացնելու ուղղությամբ: