Մոլդովայի խորհրդարանի Լիբերալ կուսակցության խմբակցության ղեկավար Միխայ Գիմպուն առաջարկել է հինգշաբթի օրը խորհրդարանում քննարկել երկրի նախագահ Իգոր Դոդոնի պաշտոնանկության հարցը։
Հինգշաբթի օրը խորհրդարանում քննարկվելու են այն օրինագծերը, որոնք Դոդոնը մերժել է և ուղարկել կրկնակի քննարկման։
«Նախագահը ոչ միայն հրաժարվում է հաստատել օրենքները, այլև վերջին շրջանում «սխալներ է գործում»․․․ Առաջարկում ենք որոշման նախագիծ նրա պաշտոնանկության և հանրաքվեի անցկացման վերաբերյալ։ Խնդրում ենք բոլոր խմբակցություններից մեր գործընկերներին աջակցել այս նախաձեռնությանը»,- ասել է Գիմպուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Դեռևս նախաձեռնությանը միացել են միայն Լիբերալ կուսակցության խմբակցության անդամները, որոնք 11—ն են 101 տեղանոց խորհրդարանում։