Մոսկվան տարակուսած է Համառուսական ադրբեջանական կոնգրեսի լուծարելու վերաբերյալ ռուսական դատարանի որոշման կապակացությամբ Բաքվի դիրքորոշումից: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հայտարարությունում:
«Ուշադրություն ենք դարձրել Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հաջիևի նոր հայտարարությանը, որը վերաբերում է դատական կարգով Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի լուծարմանը, ինչի պատճառը, ինչպես հայտնի է, եղել են այդ համառուսական ՀԿ-ի կողմից ՌԴ օրենսդրության բազմաթիվ խախտումները։
Նշված հարցի առնչությամբ մանրակրկիտ պարզաբանումներ մենք արդեն տվել ենք։ Սակայն պարոն Հաջիևը շարունակում է մեր կարծիքով տարօրինակ միտք շրջանառել առ այն, որ ռուսական դատարանի որոշումը ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ «ոչ բարեկամական քայլ է», այլև կարող է ինչ-որ կերպ դժվարացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելությունը։ Սա մեզ մոտ աճող տարակուսանքից բացի այլ բան չի առաջացնում։
Հավանաբար անօգուտ չի լինի կրկնել հետևյալը.
Ռուսաստանը բազմազգ ժողովրդավար երկիր է, ուր յուրաքանչյուրի իրավունքները ապահովվում և պաշտպանվում են՝ անկախ նրա ազգային պատկանելությունից», - ասվում է ԱԳՆ հայտարարությունում։