Երգիչներ Մհերը, Արամեն, Սիրուշոն, Արտո Թունջբոյաջյանը, ինչպես նաև դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանը այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել են Հանրապետության նախագահի կողմից:
Դուդուկահար Ջիվան Գասպարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Արտո Թունջբոյաջյանին շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում, իսկ երգիչներ Սիրուշոյին, Արամեին և Մհերին՝ ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչումներ: