Հայ պատգամավորները հասել են Բաքու

20:35     21 սեպտեմբերի, 2017

"Այսօր տոնական ողջ օրը ճանապարհներին էինք։ Վերջապես հասանք Բաքու։ Սրտանց շնորհավորում ենք մեզ բոլորիս մեր պետության ծննդյան առիթով։ Խորին երախտիքը Հայաստանին իրենց կյանքը նվիրած մարդկանց։ Մենք ուժեղ ենք միասին և ոչինչ ենք առանց մեր Հայրենիքի։ ", - այս գրառումը համապատասխան նկարով տեղադրված է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի Facebook-յան էջում:

Նշենք, որ Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Արմեն Աշոտյանը և Մանե Թանդիլյանը մեկնել են Բաքու՝ մասնակցելու Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը:


© armedia.am