Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթ ու վարքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անվանել է «խելահեղ» և խոստացել, որ իր երկիրը դրանց կպատասխանի գործողությամբ, փոխանցում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Իր հայտարարությունում Կիմ Չեն Ինն ԱՄՆ նախագահին անվանել է «կրակի հետ խաղացող խուլիգան և ավազակ, այլ ոչ թե քաղաքական գործիչ»։ Նրա խոսքով՝ «Հյուսիսային Կորեան կձեռնարկի ամենակոշտ պատասխան միջոցառումները պատմության մեջ պատերազմի ամենակոշտ հայտարարությանը»։
Հիշեցնենք, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն կոչնչացվի, եթե սպառնալիք ներկայացնի ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների համար: