Facebook-ը ԱՄՆ Կոնգրեսին կփոխանցի ռուսական հաշվեհամարներից վճարված ֆեյսբուքյան գովազդների մասին տեղեկությունը: Տեղեկությունը կփոխանցվի Կոնգրեսի երկու պալատների հետախուզության հարցերով հանձնաժողովներին, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտության հարցով իր ընկերութան 250 աշխատակից է զբաղված: Նրանք համագործակցում են ընտրական հանձնաժողովների հետ՝ նախանշելու բոլոր ռիսկերը: