ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի պատասխանը կարող է դառնալ Խաղաղ օվկիանոսում ջրածնային ռումբի աննախադեպ փորձարկումը: Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռյոնհապ» գործակալությունը, հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն:
«Ես չգիտեմ, ինչպիսին կլինեն միջոցառումները, դա մեր Պետական խորհրդի նախագահի (Կիմ Չեն Ին) գործն է, ուստի ես հստակ չգիտեմ: Հնարավոր է, որ դա լինի Խաղաղ օվկիանոսում ջրածնային ռումբի աննախադեպ փորձարկում», - հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն կոչնչացվի, եթե սպառնալիք ներկայացնի ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների համար: