Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը Նյու Յորքում ընդհատած 5 ցուցարարները բերման են ենթարկվել, հայտնում է Արցախպրեսը։
Էրդողանը հինգշաբթի Marriott Marquis հյուրանոցում թուրք-ամերիկյան ազգային կոմիտեի միջոցառման ժամանակ հանդես է եկել ելույթով, երբ ներկա գտնված տղամարդկանցից մեկը բաղվել է. «Դու ահաբեկիչ ես, հեռացի՛ր իմ երկրից»։ Դրանից հետո ծեծկռտուք է սկսվել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի՝ Մեգան Բոդետի խոսքով՝ իրենց նպատակը եղել է ուշադրություն հրավիրելը թուրքական պետության ռազմական հանցագործությունների և քուրդ ժողովրդի՝ մարդու իրավունքների խախտումների վրա։