Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներից դժգոհ հազարավոր ֆրանսիացիներ դուրս են եկել Փարիզի փողոցներ բողոքի ակցիայի, հայտնում է Корреспондент-ը:
Նշվում է, որ արհմիությունների ներկայացուցիչների զանգվածային բողոքի ակցիան սկսվել է դեռ սեպտեմբերի 21-ին: Ֆրանսիացիները վստահ են, որ բարեփոխումները կոչված են պաշտպանելու գործատուներին և նվազեցնելու աշխատողների իրավունքները:
Նշենք, որ խաղաղ ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախումների: Ցուցարարները սկսել են դյուրավառ նյութերով շշեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների նկատմամբ: