Արդեն երկրորդ անգամ Հայաստանում է Օրնելլա Մուտին, փոխանցում է NEWS.am-ը: Իտալացի դերասանուհին այս անգամ Երևան է ժամանել դստեր հետ: Մայր ու դուստր լավ ժամանակ են անցկացրել՝ այցելելով ռեստորաններ և Հայաստանի տեսարժան վայրեր՝ Գառնի-Գեղարդ, Էջմիածին և այլն:
Մուտիի դուստրը՝ Նայկին, իր Instagram-ում տեսանյութեր է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես են ինքն ու Օրնելլան անցկացնում իրենց ժամանակը Հայաստանում: