Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հիշեցրեց, որ Թուրքիան մինչ 2015թ. գարուն էր ապրում և իրենք սպասում էին, որ ամեն նոր օրը լավ է լինելու, գրում է Հայկական ժամանակը:
«Դժվախտաբար, 2015թ.-ից ի վեր Թուրքիայում ազգայնականները դաշինք կազմեցին և ամեն ինչ վատ է և կվատանա: 2009թ. արձանագրությունները (հայ-թուրքական) ստորագրվեցին, բայց այդ ճանապարհը չկարողացանք անցնել: Հիմա պայմանները վատ են և կվատանան, ազգայնականներն ուժ ունեն: Ամենամութ ձմեռվա մեջ պետք է գտնենք ճանապարհը: Մենք՝ ժողովրդավարներս, պետք է ջանք թափենք: Թուրքիայի ժողովրդավարությունը վատթարանում է, Հայաստանն ավելի ինքնավստահ է»,- նշել է Կարո Փայլանը:
Հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը չեղարկի հայ-թուրքական արձանագրությունները, ի՞նչ հետևանքներ այն կառաջացնի, Կարո Փայլանը պատասխանեց, որ այժմ 2009 թ. պայմանները չկան, երբ ստորագրվեցին արձանագրությունները:
«Կարևոր բան են արձանագրությունները, բայց պետք է մաքուր թուղթ ունենանք, դրա համար պետք է երկխոսություն, որի դուռը փակ է, երկխոսություն չկա, դրա համար ես այստեղ եմ, որ երկխոսություն ունենանք, դա կարող է փակ լինել և բաց, հիմա տեսա Հայաստանը պատրաստ է, երկխոսությունը պետք է սկսել»- մասնավորեցրել է նա: