Կլայպեդայում նախօրեին մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությանը Հայաստանը մասնակցում է ութ ներկայացուցչով:
Երեկ պայքարի մեջ մտած մեր չորս ըմբիշներից երկուսը՝ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը և Արմեն Հակոբյանը (71 կգ) մտել էին եզրափակիչ:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Կարեն Ասլանյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Արմեն Հակոբյանը բավարարվել է արծաթե մեդալով: