Թբիլիսիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում սեպտեմբերի 23-ին մեկնարկում է եզրափակիչը: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը (2802) և Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դին Լիրենը (2771) կվիճարկեն տիտղոսը, փոխանցում է news.am-ը:
Եզրափակիչում կանցկացվի չորս դասական պարտիա, իսկ հավասարության դեպքում, սեպտեմբերի 27-ին կնշանակվի թայ-բրեյք:
Երկու գրոսմայստերները եզրափակիչ դուրս գալու շնորհիվ ապահովել են տեղը 2008թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:
Կիսաեզրափակիչում Դին Լիրենը հաղթել է ամերիկացի Ուեսլի Սոյին (2792)՝ 3.5:2.5, իսկ Լևոն Արոնյանը «արմագեդոն» պարտիայում տարած հաղթանակի շնորհիվ 5:4 ընդհանուր հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի առաջին համար Մաքսիմ Վաշյե-Լագրավի (2804) նկատմամբ:
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը 2005թ. աշխարհի գավաթակիրն է: