Դիվանագիտական հարաբերությունների հաստատում Սենթ Քիթս և Նևիսի հետ

10:15     23 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սենթ Քիթս և Նևիսի արտգործնախարար Մարկ Բրենթլին ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը, հաղորդում է ԱԳՆ պաշտոնական կայքը:

Ստորագրման արարողությանը հետևած զրույցի ընթացքում արտգործնախարարները հույս հայտնեցին, որ արձանագրության ստորագրումը լավ հիմք կծառայի երկու երկրների միջև կապերի ձևավորման և համագործակցության ծավալման համար:


© armedia.am