Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սենթ Քիթս և Նևիսի արտգործնախարար Մարկ Բրենթլին ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը, հաղորդում է ԱԳՆ պաշտոնական կայքը:
Ստորագրման արարողությանը հետևած զրույցի ընթացքում արտգործնախարարները հույս հայտնեցին, որ արձանագրության ստորագրումը լավ հիմք կծառայի երկու երկրների միջև կապերի ձևավորման և համագործակցության ծավալման համար: