Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդն ապօրինի ու անընդունելի է անվանել Իրաքյան Քրդստանում անկախացման մասին հանրաքվեն: Անկարան պաշտպանելու է միջազգային իրավունքը, ասվում է ԱԱԽ նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, փոխանցում է ՐԻԱ Նովոստին։
«Հանրաքվեն ապօրինի է ու անընդունելի։ Սա լրջագույն սխալ է, որը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը։ Եթե հանրաքվեն կայանա, ապա Թուրքիան կպաշտպանի միջազգային իրավունքը։ Իրաքի բոլոր ժողովուրդները՝ արաբները, քրդերը, թուրքմենները, կարող են խաղաղ գոյակցել միայն մեկ երկրի շրջանակում։ Հանրաքվեն կհանգեցնի սարսափելի հետևանքների»,- ասվում է փաստաթղթում։
Նշում են, որ Անկարան պատրաստ է ջանքեր գործադրել Իրաքյան Քրդստանի ու Իրաքի կենտրոնական կառավարության միջև բոլոր վիճելի հարցերը սահմանադրական հիմքերով կարգավորելու համար։