Իրանը հաջողությամբ բալիստիկ հրթիռ է փորձարկել

12:15     23 սեպտեմբերի, 2017

Իրանի իշխանությունները փորձարկել են Խորեմշեր նոր բալիստիկ հրթիռը՝ 2 հազար կմ հեռավորությամբ և մի քանի մարտագլխիկներ կրելու կարողությամբ, հաղորդում է ՐԻԱ Նովոստին:

Հրթիռի արձակման տեսանյութը հրապարակվել է Իրանի Իսլամական Հանրապետության «Ձայն» հեռուստառադիոընկերության կողմից: Փորձարկման վայրի և ժամանակի մասին չի հաղորդվում:

Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, հրթիռը ներկայացրել էին հանրությանը Թեհրանում զինվորական շքերթի ժամանակ, որին ներկա են եղել Իրանի նախագահ Հասան Ռոհանին և բանակի բարձրաստիճան ներկայացուցիչներ:


© armedia.am