Սեպտեմբերի 24-ին Գերմանիան նոր խորհրդարան և միևնույն ժամանակ կանցլեր է ընտրում։
Բունդեսթագում ձայների բացարձակ մեծամասնություն ստացած քաղաքական ուժը կընտրի կանցլերին առաջիկա չորս տարիների համար: Անգելա Մերկելը պատրաստակամություն է հայտնել չորրորդ անգամ ստանձնել այդ պատասխանատվությունը:
Ինչպես հաղորդում է BBC-ին` «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությունը հնարավոր է առաջին անգամ մանդատ ստանա խորհրդարանում:
Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին և փակվելու են ժամը 18:00-ին:
Ընտրությունները դիտարկվում են կարևոր, քանի որ Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ Բունդեսթագում կարող է վեց կուսակցություն ձևավորվի: