Սկսվել է Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի առցանց քվեարկությունը

18:15     24 սեպտեմբերի, 2017

Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի առցանց քվեարկությունը սկսվել է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Քուրդիստանի Բարձրագույն անկախ ընտրական հանձնաժողովին:

Քվեարկությունը կազմակերպվել է արտասահմանում բնակվող Իրաքի քաղաքացիների համար, որոնք Իրաքյան Քուրդիստանի կամ «Քուրդիստանի սահմաններից դուրս գտնվող քրդական շրջանների» ռեզիդենտի կարգավիճակ ունեն:

Էլեկտրոնային քվեարկությունը սկսվել է հանձնաժողովի հատուկ ստեղծած e-voting.krd կայքում: Քվեարկել կարելի է միայն կայքում գրանցվելուց հետո, որի ընթացքում պետք է հաստատել իրաքյան քաղաքացիությունը և մնացյալ չափանիշները:

Առաջինը քվեարկել է արդեն 15 տարի Չինաստանում բնակվող քրդական ծագմամբ գործարար Սաբոր Հայդար Բազարը:


© armedia.am