Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում նախօրեին կայացել է Լևոն Արոնյան – Դին Լիժեն եզրափակիչ խաղի երկրորդ պարտիան:
Հայաստանցի գրոսմայստերը մոտ էր հաջողությանը, սակայն որոշիչ պահին չգտավ հաղթանակի ճանապարհը, և չինացի շախմատիստը կարողացավ ավարտել պարտիան ոչ-ոքի: Հաշիվը դարձավ 1:1:
Երրորդ պարտիան կկայանա այսօր: