Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական/ Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքը հաղթել է Բունդեսթագի ընտրություններում, հայտնում է Գերմանիայի ԿԸՀ-ն բոլոր՝ 299 ընտրատարածքների ձայների հաշվարկի արդյունքներով։ Բունդեսթագ ընդհանուր առմամբ անցել է 6 կուսակցություն:
Մերկելի գլխավոած դաշինքը հավաքել է 33 տոկոս ձայն։ Մարտին Շուլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 20.5 տոկոսը։
Եռյակը եզրափակում է «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ ծայրահեղական կուսակցությունը, որն առաջին անգամ է ներկայացվում խորհրդարանում։ Վերջինիս օգտին քվեարկել է ընտրողների 12.6 տոկոսը։
Բացի այդ, 5 տոկոսի շեմը հաղթահարել են և Բունդեսթագում կներկայացվեն Ազատ դեմոկրատական կուսակցությունը(10,7 տոկոս), «Ձախերը»(9,2 տոկոս), «Կանաչները» (8,9 տոկոս)։