Իրաքյան Քրդստանում մեկնարկել է ճակատագրական հանրաքվեն

10:32     25 սեպտեմբերի, 2017

Իրաքի քրդական ինքնավարության տարածքում մեկնարկել է անկախության հանրաքվեն. ինքնավարության բնակչությունը պետք է պատասխանի ցանկանո՞ւմ է մնալ Իրաքի կազմում, թե՞ հռչակել անկախությունը:

Նշենք, որ պաշտոնական Բաղդադը, ինչպես նաև միջազգային հանրությունը, բացառությամբ Իսրայելի, դեմ են հանդես եկել նման հանրաքվեի անցկացմանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ քրդական հանրաքվեում առաջինը մասնակցել է մի գործարար Չինաստանից. նա մասնակցել է առցանց քվեարկությանը:


© armedia.am