Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մագիստրոս Արամ Գուրզադյանը «Ապագայի գիտություն - երիտասարդների գիտություն» ֆորումի շրջանակներում ուսանողների և ասպիրանտների գիտա-հետազոտական աշխատանքների համառուսական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը:
«Մենք միանգամայն հանճարեղ երիտասարդ ենք գտել՝ Ռուս-հայկական համալսարանից Արամ Գուրզադյանը: Նա եկել է Հայաստանից: Միանգամայն ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լուզուներին: Արամն արդեն ընդունվել է Քեմբրիջ: Նա ապագա շատ վառ աստղ է», - երիտասարդ հայ գիտնականին բնութագրել է համաշխարհային ճանաչում ունեցեղ ֆիզիկոս-մաթեմատիկոս, Սաութգեմփթոնի համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Կավոկինը: Վերջինիս խոսքերով Արամը դարձել է գիտական ֆորումի ամենավառ բացահայտումը:
«Այժմ ես զբաղվում եմ հարաբերականության տեսությամբ և տիեզերքը հասկանալով: Մենք առաջարկել ենք սուպերտարածության և ֆորմալիզմի հասկացություն տիեզերքի էվոլուցիան գնահատելու համար: Դա կօգնի հասկանալ ուր է մեր տիեզերքը շարժվում և ինչպիսին կարող է լինել շատ հեռու ապագայում», - ֆորումից հետո նշել է երիտասարդ գիտնականը:
Արամ Գուրզադյանն արդեն համագործակցում է աշխարհի ամենահայտնի ֆիզիկոս տեսաբաններից մեկի՝ Սթիվեն Հոկինգի հետ՝ նրա հետ պահելով ակտիվ նամակագրություն: