Թուրքիան անօրինական կհամարի Իրաքյան Քրդստանի հանրաքվեի ցանկացած արդյունք

12:35     25 սեպտեմբերի, 2017

Անկարայի համար օրենքի ուժ չի ունենալու Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի ցանկացած արդյունքն, ասվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում:

«Հանրաքվեի արդյունքներն օրինական ուժ չեն ունենալու ոչ միջազգային իրավունքի, ոչ էլ Իրաքի սահմանադրության տեսանկյունից», - ասվում է հայտարարությունում:

Թուրքիայի ԱԳՆ ևս մեկ անգամ ընդգծել է, որ Անկարան կձեռնարկի ցանկացած միջոցառում, եթե իր ազգային անվտանգության համար որևէ սպառնալիք լինի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անկարան փակել է Իրաքյան Քրդստանի հետ սահմանը:

 


© armedia.am