Ընտրիր կյանքը. Երևանում կանցկացվի Vegan Fest 5-րդ փառատոնը

13:34     25 սեպտեմբերի, 2017

Հոկտեմբերի 1-ին Երևանում կանցնի 5-րդ ամենամյա Vegan Fest Yerevan-ը՝ կենդանիների պաշտպանության և առողջ ապրելակերպի ամենամյա փառատոնը, փոխանցում է panarmenian.net-ը:

Փառատոնը տեղի կունենա, ժամը 13:00-ից մինչ երեկո Մաշտոցի պուրակում (Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ):

Փառատոնի կարգախոսն է «Ընտրիր կյանքը»: Փառատոնի նպատակն է իրազեկել մարդկանց մեր կյանքում կենդանիների շահագործման մասին, խթանել առողջ ապրելակերպը և պաշտպանել մեր երկրագունդը կենդանաբուծության ոչ անհրաժեշտ ազդեցությունից:

Փառատոնի ընթացքում կլինեն տարբեր համերգներ, խաղեր, մշակութային, ժամանցային և սպորտային միջոցառումներ և սեմինարներ կենդանիների ազատագրման և առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Մասնակիցները հնարավորություն կունենան համտեսելու համեղ վեգան ուտեստներ, կլինեն տարբեր անակնկալներ:


© armedia.am