Հոկտեմբերի 1-ին Երևանում կանցնի 5-րդ ամենամյա Vegan Fest Yerevan-ը՝ կենդանիների պաշտպանության և առողջ ապրելակերպի ամենամյա փառատոնը, փոխանցում է panarmenian.net-ը:
Փառատոնը տեղի կունենա, ժամը 13:00-ից մինչ երեկո Մաշտոցի պուրակում (Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ):
Փառատոնի կարգախոսն է «Ընտրիր կյանքը»: Փառատոնի նպատակն է իրազեկել մարդկանց մեր կյանքում կենդանիների շահագործման մասին, խթանել առողջ ապրելակերպը և պաշտպանել մեր երկրագունդը կենդանաբուծության ոչ անհրաժեշտ ազդեցությունից:
Փառատոնի ընթացքում կլինեն տարբեր համերգներ, խաղեր, մշակութային, ժամանցային և սպորտային միջոցառումներ և սեմինարներ կենդանիների ազատագրման և առողջ ապրելակերպի վերաբերյալ:
Մասնակիցները հնարավորություն կունենան համտեսելու համեղ վեգան ուտեստներ, կլինեն տարբեր անակնկալներ: