Իրաքյան Քրդստանն անկախություն չի հռչակի հանրաքվեից անմիջապես հետո. Բարզանի

16:16     25 սեպտեմբերի, 2017

Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը մտադիր չէ Բաղդադից անկախանալու մասին հայտարարել հանրաքվեի ավարտվելուն պես, հայտարարել է ինքնավարության կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին:

«Մենք անկախություն չենք հռչակի հանրաքվե ավարտվելուն պես: Մենք տասնամյակներ շարունակ եղել ենք կայունության գործոն և այդպիսին կմնանք», - պաշտոնյայի խոսքերը մեջ է բերում Rudaw հեռուստաընկերությունը:

Հիշեցնենք, այսօր Իրաքյան Քրդստանում անց է կացվում անկախության հանրաքվե, որին դեմ են հանդես գալիս ինչպես Իրաքի կենտրոնական իշխանություններն, այնպես էլ միջազգային հանրությունը:


© armedia.am