Հայ-թուրքական սահմանը խախտած իրանցին ազդանշանային համակարգը փորձել է խափանել հատուկ սարքավորման միջոցով (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

16:28     25 սեպտեմբերի, 2017

Արտաշատի սահմանապահ կետի ռուս սահմանապահները ձերբակալել են Երասխի հատվածում հայ- թուրքական սահմանը հատած անհայտ անձի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ բաժանմունքի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ազդանշանային համակարգը խափանելու համար ձերբակալվածը փորձել է հատուկ սարքավորում օգտագործել: Ձերբակալման պահին սահմանախախտը դիմադրություն ցույց չի տվել: Անձնական խուզարկության արդյունքում սահմանախախտի մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել:

Սահմանախախտի խոսքով` ինքը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է` ծնված 1985թ.: Նշվում է, որ այս պահին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միջոցառումներ է իրականացնում սահմանախախտի ինքնությունը պարզելու համար: Անցած շաբաթվա ընթացքում սա հայ-թուրքական սահմանը խախտելու երկրորդ դեպքն է:

 


© armedia.am