Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 25-ին հայտարարել է, որ Թուրքիան անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններ սկսել Իրաքյան Քրդստանի տարածքում: Այս մասին հայտնում է Հյուրիյեթը:
«Մենք 911 կիլոմետրանոց սահման ունենք Սիրիայի հետ: Մենք երբեք թույլ չենք տա նման ահաբեկչական պետությունների ձևավորմանը:Մի գիշեր հանկարծ կարող ենք գալ: Մենք այդպես արեցինք Եփրատի վահան գործողության ժամանակ: Իրաքի և Սիրիայի հարցում բոլոր տարբերակները սեղանին են», - ասել է Էրդողանը: