Թբիլիսիի Վրաստան-ՆԱՏՕ վարժանքների և գնահատումների համատեղ կենտրոնում ընթանում են երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի՝ ETERNITY 2017 շտաբային վարժանքները: Այս մասին փոխանցում է Eadaily.com-ը՝ հղում կատարելով Վրաստանի պաշտպանության նախարարության կայքին:
Վարժանքների նպատակը բազմազգ բրիգադային շտաբի ստեղծումն է և խողովակաշարերի պաշտպանության ուղղությամբ ռազմավարական համագործակցության բարելավումը:
Վարժանքների սցենարը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի անվտանգության ապահովումն է: