Իրաքի իշխանությունները հրաժարվել են քրդերի հետ քննարկել հանրաքվեի արդյունքները

10:57     26 սեպտեմբերի, 2017

Պաշտոնական Բաղդադը մտադիր չէ Իրաքյան Քրդստանի իշխանությունների հետ քննարկել անկախության մասին հանրաքվեի արդյունքները: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հանրաքվեի նախնական արդյունքների հրապարակումից հետո նման հայտարարությամբ հանդես է եկել Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին:

«Մենք պատրաստ չենք քննարկել կամ երկխոսություն սկսել հանրաքվեի արդյունքների վերաբերյալ, քանի որ այն սահմանադրական չէ», - հայտարարել է վարչապետը: Նա նշել է, որ քվեարկության ընթացքում տեղ են գտել «կեղծիքներ, մանիպուլյացիա և սպառնալիքներ քաղաքացիներին»:

Ըստ նախնական տվյալների, երկուշաբթի տեղի ունեցած հանրաքվեի ընթացքում քաղաքացիների 95%-ն «այո» է ասել անկախությանը:

 


© armedia.am