Սեպտեմբերի 30-ին «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց–թանգարանում կբացվի նկարչուհի Մարիամ Գալստյանի անհատական ցուցահանդեսը` «Ներքին բնություն» խորագրով:
Ցուցահանդեսին կներկայացվեն Մարիամ Գալստյանի ինքնադիմանկարները, նատյուրմորտներ և գրաֆիկական ոմպոզիցիաներ՝ խառը տեխնիկայով (թուղթ, տուշ, պաստել, ակրիլ, գուաշ):
Մարիամ Գալստյանը ծնվել է 1990-ին` Մարտունու շրջանում: Սովորել է Երևանի Գեղարվեստի Ակադեմիայի Գրաֆիկայի բաժնում: Նկարում է փոքր տարիքից։
Սա Մարիամի երրորդ անհատական ցուցահանդեսն է։ Առաջին անհատական ցուցահանդեսը տեղի ունեցել 1999թ., երբ նկարչուհին 9 տարեկան էր՝ Մարտունու պատկերասրահում, իսկ երկրորդը 2014թ-ին՝ Գեղագիտության ազգային կենտրոնում։