Հոկտեմբերի 21-22-ին Եվրոպական խորհրդի մասնագետները փոքրամասնությունների լեզուների թեմայով հանդիպումներ են ունեցել Կիպրոսի ղեկավար մարմինների հետ: Այս մասին ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հայտնում է թուրքական «Gundemkibris.com» լրատվական կայքը՝ հղում կատարելով հունական «Alithia» թերթին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԵԽ մասնագետների հետ հանդիպման ժամանակ Կիպրոսի Կրթության և մշակույթի նախարարության պաշտոնյաները հայտարարել են, որ հայերենը և կիպրոսյան (մարոնիտ) արաբերենն այդ երկրի պատմության և մշակույթի անբաժանելի մասն են կազմում:
Եվրոպացի իրավասուները հանդիպել են նաև Կիպրոսի խորհրդարանում հայկական և մարոնիտ համայնքների ներկայացուցիչների հետ:
Աղբյուրը հիշեցրել է նաև, որ Կիպրոսի Հանրապետությունը հայերենը և կիպրական արաբերենը ճանաչել է որպես փոքրամասնությունների լեզու: