Ավտոճանապարհային ծառայության ռուսաստանցի զինվորական մասնագետները կամուրջ են կառուցել Եփրատ գետի վրա՝ Սիրիայի հյուսիս – արևելքի Դեյր Զոր քաղաքից մի քանի կիլոմետր հեռու: Այս մասին լրագրողներին է հայտնել ՌԴ-ի պաշտպանության նախարարության ավտոճանապարհային ծառայության պետ Վլադիմիր Բուրովցևը, փոխանցում է Sputnik News-ը:
Նրա խոսքով՝ փոքր քանդովի ավտոճանապարհային կամուրջը կառուցվել է մշտական գնդակոծումների ներքո, սակայն զոհեր և վիրավորներ չեն եղել: Կամուրջը կառուցելու համար կիրառվել են նաև անօդաչու թռչող միջոցներ:
Ավելին, ըստ Բուրովցևի, կամուրջը հնարավորություն կտա ազատագրված գյուղերին մարդասիրական օգնություն տրամադրել և վիրավորներին այդտեղով դուրս բերել: