«Եվրատեսիլ 2017»–ի հաղթողը վերակենդանացման բաժանմունքում է

15:32     26 սեպտեմբերի, 2017

«Եվրատեսիլ 2017»–ի հաղթող Սալվադոր Սոբրալի առողջական վիճակը կտրուկ վատացել է և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Vanguardia թերթին, Սոբրալը առաջինն է սրտի փոխպատվաստման վիրահատության ցուցակում։

Նշվում է, որ սեպտեմբերի սկզբին բժիշկները արգելել են հանդես գալ համերգներով` խուսափելու համար սիրտը լրացուցիչ ծանրաբեռնելուց։ 

ԶԼՄ-ները գրում են, որ մինչև տարեվերջ հարկավոր է դոնոր գտնել սրտի փոխպատվաստման համար:


© armedia.am