«Եվրատեսիլ 2017»–ի հաղթող Սալվադոր Սոբրալի առողջական վիճակը կտրուկ վատացել է և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Vanguardia թերթին, Սոբրալը առաջինն է սրտի փոխպատվաստման վիրահատության ցուցակում։
Նշվում է, որ սեպտեմբերի սկզբին բժիշկները արգելել են հանդես գալ համերգներով` խուսափելու համար սիրտը լրացուցիչ ծանրաբեռնելուց։
ԶԼՄ-ները գրում են, որ մինչև տարեվերջ հարկավոր է դոնոր գտնել սրտի փոխպատվաստման համար: