Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը պատրաստակամություն է հայտնել աջակցել թուրքական ընդդիմադիր թերթերի թուրք լրագրողների հետ կապված դատավարությանը, գրում է Panorama.am-ը:
«Հրավիրում եմ բոլորին Չաղլայան արդարադատության պալատ՝ աջակցելու կալանավորված լրագրողներին: Ես նույնպես ներկա եմ գտնվելու դատական նիստին: Ազատություն», - իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Փայլանը։
Հիշեցնենք, որ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում դարձյալ քրեական հետապնդումների են ենթարկվել լրագրողները: 35 լրագրողի բերման ենթարկվելու վերաբերյալ որոշում է կայացվել: