Շախմատի աշխարհի գավաթ. հաղթողը կորոշվի թայ-բրեյքում
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի եզրափակչի չորորդ դասական պարտիայում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով կրկին ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ:
Այսպիսով, Արոնյանն ու Լիրենը հաղթողին կորոշեն թայ-բրեյքում: Հանդիպումը կկայանա վաղը` սեպտեմբերի 27-ին:
Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչի մասնակիցները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին: