Ուկրաինայի Վինիցիայի շրջանում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների պատճառով մոտ 30 հազար մարդ է տարհանվել, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Նախնական տվյալներով վնասվածքներ է ստացել մեկ մարդ: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Սեպտեմբերի 26-ի երեկոյան պայթյուններ են սկսվել Կալինովկա քաղաքի մոտ գտնվող Ուկրաինայի ՊՆ ռազմական պահեստում: Բաց աղբյուրներում առկա տվյալների համաձայն այդ պահեստներում կա 188 տոննա կամ 10 հազար պայմանական վագոն զինամթերք՝ այդ թվում Սմերչ, Ուրագան և Գրադ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռներ: