Սաուդյան Արաբիայի թագավորը հրաման է արձակել, որը թույլատրում է երկրի կանանց վերջապես վարորդական իրավունք ստանալ, հայտնում է BBC-ն:
Սալման թագավորը մասնավորապես կարգադրել է ձևավորել հատուկ նախարարական մարմին, որը մեկ ամսվա ընթացքում պետք է դիտարկի այս հարցն ու իրականացնի համապատասխան հրամանը մինչ հաջորդ տարվա ամառվա սկիզբը։
Նշվում է, որ թագավորական հրամանը կարգավորում է ճանապարհային երթևեկության կանոնները՝ այդ թվում նաև կանանց և տղամարդկանց հավասար հիմունքներով վարորդական իրավունք տրամադրելու հարցը:
Սաուդյան Արաբիան մինչ օրս մնում է այն միակ պետությունը, որտեղ կանանց պաշտոնապես արգելվում է ավտոմեքենա վարել: Ավտոմեքենա վարելու իրավունքի համար պայքարող կանայք հաճակ ձերբակալվում էին: