Բրազիլիայում «Ազատ հարավ» (Sur Libre) շարժումը մտադիր է երկրի հարավային երեխ նահանգներում՝ Սանտա-Կարինայում, Պարանայում և Ռիու-Գրանդի-դու-Սուլում, անկախության հանրաքվե անցկացնել, հայտնում է РИА Новости-ն։ Շարժման առաջնորդ Սելսո Դեուշերի խոսքով՝ հոկտեմբերի 7-ին «Ազատ հարավը» խորհրդակցություններ կանցկացնի քաղաքացիների շրջանում 2018 թվականին անխակության հանրաքվե անցկացնելու հարցով:
29 մլն բնակչություն ունեցող այս երեք նահանգները բնակչության մեկ շնչի հաշվով ամենամեծ երկամուտներն ունեն Բրազիլիայում: Անկախության կողմնակիցները պնդում են, որ իրենց նահանգները վնասներ են կրում հարկերի վատ բաշխվածության պատճառով։
«Ազատ հարավը» Շարժումը ստեղծվել է 1992 թվականին: Նրա ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել 2016 թվականին անցկացված հարցումը, որի համաջայն 500 հազար հարցվածների 95 տոկոսը աջակցել է նահանգների անկախացմանը։