Հյուսիսային Կորեայի իշխանությունները գաղտնի դիմել են ամերիկացի վերլուծաբաններին, ովքեր կապեր ունեն ԱՄՆ Հանրապետական կուսակցության հետ, որպեսզի ավելի լավ հասկանան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Հյուսիային Կորեային ուղղված նրա «անհասկանալի ուղերձը», գրում է The Washington Post-ը։
«Նրանց համար մեկ խնդիրը Թրամփն է։ Նրանք չենք կարողանում հասկանալ նրան»,-հայտարարել է պարբերականի աղբյուրը։
Հաղորդվում է, որ ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները խորհրդակցությունների համար Փխենյան են հրավիրել ԿՀՎ նախկին վերլուծաբան Բրյուս Քլինգներին, ով մերժել է հրավերը։
Բացի այդ, հյուսիսկորեական իշխանությունները դիմել են ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամ Դուգլաս Պաալին, ով ներկայում հանդիսանում է Քարնեգի հիմնադրամի փոխնախագահը։
Փխենյանը ցանկացել է, որպեսզի նա չեզոք վայրում, օրինակ, Շվեյցարիայում, կազմակերպի բանակցություններ հյուսիսկորեացի պաշտոնական անձանց և հանրապետական կուսակցության հետ կապեր ունեցող ամերիկացի փորձագետների միջև։ Պաալը նույնպես մերժմամբ է պատասխանել։