Թրամփին պաշտոնապես թույլատրել են վիրավորել և սպառնալ

11:45     27 սեպտեմբերի, 2017

Twitter-ում բացատրել է պատճառը, որով չի արգելափակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորական թվիթերը։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան վիրավորական գրառումներ «սոցիալական կարևորություն» են ներկայացնում, ուստի ենթակա չեն հեռացման:

Այդուհանդերձ Twitter-ի վարչակազմը խոստովանել է, որ նախագահը չարաշահում է վիրավորական թվիթերը, որոնք հաճախ հակասում են սոցցանցում վարքի գործող կանոններին։

Նշենք, որ Twitter-ի կանոններն արգելում են բռնության կոչերը, սպառնալիքները և վիրավորանքներն այլ օգտատերերի կամ սոցիալական խմբերի հասցեին։ Նման օգտահաշիվները կարող են ժամանակավորապես արգելափակվել կամ ջնջվել։


© armedia.am