ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը Բաքվին խոստացել է ջանք չխնայել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, հայտնում է News.am-ը։
Միլի Մեջլիսում ներկայացված կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Վիգենինը հայտնել է, որ եկող տարի լրանում է ԵԱՀԿ ՄԽ ստեղծման 25-ամյակը, և այդ կապակցությամբ Մինսկի խմբի կազմը կարող է վերանայվել։
Վիգենինը նշել է, որ հակամարտության կարգավորման գործում ավանդ պետք է ունենան ոչ միայն ՄԽ անդամները, այլև այլ երկրներ: